Կարևոր իրադարձություններ

Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ»

19 Հունիս, 2017 11:38
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ»

Ահա, ամեն ինչում, հատկապես սոցիալական հիերարխիայում սեփական բարձր կարգավիճակը տեսնելու անմոռաց ձգտումը իշխանության ներսում:

Թերարժեքության զգացման, սեփական կարողությունների նկատմամբ թերահավատության ուղղակի դրսևորում:

Սովորական մարդկային խնդիր կարելի էր համարել նման փաստերը:

Բայց երբ այն համատարած բնույթ ունի իշխանություն ունեցող մարդկանց շրջանում, սա արդեն ոչ թե զուտ անձնական խնդիր է, այլ պետական, հասարակական հիվանդություն, որն անմիջական ազդեցություն ունի թե իրականացվող քաղաքականության և ընդունվող որոշումների վրա, թե պետությունում ստեղծված իրավիճակի վրա:

Բուժվել է պետք, հիվանդ է ողջ պետությունը, լուրջ հիվանդ:

Ինչպիսի օրինակ ցույց են տալիս, պաշտոնատար, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, դա է դառնում ընդօրինակելի հասարակության մեծամասնության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին