Կարևոր իրադարձություններ

Անպայման ուզում եք որակազրկե՞ն մեզ,դրանից հաճույք եք ստանալու

13 Հոկտեմբեր, 2015 12:28
Հեղինակ՝ Հարություն Մնացականյան
Անպայման ուզում եք որակազրկե՞ն մեզ,դրանից հաճույք եք ստանալու

Հարգելի ֆեյսբուքահայություն ջան, մի դիտողություն եմ ուզում անել երևի մի քիչ էլ կոպիտ հնչի: Արդեն երրորդ օրն է ֆեյսբուքով ֆուտբոլի մասին քննարկման ալիք է բարձրացել ու չի իջնում, թե տղերքը ծախվել են: Սերբական մամուլում մի թեթև ակնարկ հրապարակում է եղել, մի հրապարակում էլ ալբանական մամուլում իսկ մեր մոտ արդեն 3-րդ օրն է ոգևորված գրում եք ու տարածում, գրում եք ու տարածում: Անպայման ուզում եք որակազրկե՞ն մեզ,դրանից հաճույք եք ստանալու, էս էն դեպքն է որ ճիշտ է թուրքը չի կարդալու ուրախանա, բայց կարգին դիվիդենտներ կհավաքի: Որևէ մեկդ կարո՞ղ է ապացուցել, իհարկե ոչ, կամ ենթադրենք եղել է հիմա մենք մեր դեմ ավելի շատ գրեցինք քան ամբողջ դրսի մամուլը միասին վերցրած, լավ ո՞նց կարելի է էլի: Էդ նույնն է տանդ անդամին վատ արարքի վրա բռնես հանես ամբողջ քաղաքով խայտառակ անես,հետո սկսես ցավել թե ինչի էսպես հեղինակազրկվեց: Խնդրում եմ ձեր արարքի դրական կողմն ասեք ես լռեմ: Լրիվ մազոխիստ եք դառել:

 

Հարություն Մնացականյան, ֆեյսբուք:

 

Լրահոս

Դիտել ավելին