Կարևոր իրադարձություններ

«Մենք ձեզ փոխանցում ենք անկախ Հայաստան» Լևոն Մկրտչյանը մասնակցել է Վերջին զանգի տոնական միջոցառմանը (տեսանյութ, լուսանկարներ)

26 Մայիս, 2017 12:38
 «Մենք ձեզ փոխանցում ենք անկախ Հայաստան» Լևոն Մկրտչյանը մասնակցել է Վերջին զանգի տոնական միջոցառմանը (տեսանյութ, լուսանկարներ)

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի Մանուել Քաջունու անվ. 54 դպրոցում մասնակցել է Վերջին զանգի տոնական միջոցառմանը:

 «Մենք ձեզ՝ որպես նոր եկող սերնդի փոխանցում ենք անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, մեր հայկական կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում: Այս երկիրը Ձեր պատասխանատվության ներքո է և ուր էր որ լինեք, պետք է դա գիտակցեք »:

Լևոն Մկրտչյանը վերհիշեց, որ անցյալ տարի մասնակցել է Երևանի 114 դպրոցի Վերջին զանգի տոնական միջոցառմանը.  «Տոնակատարության արարողության ժամանակ ապրիլյան դեպքերը նոր էին, նաև հիշատակը հարգեցինք ձեր նման մի երիտասարդի՝ Ադամ անունով, որին ճակատագիրը նետեց առաջին գիծ և այնտեղ նա իրեն պահեց այնպես, ինչպես հերոսը»:

Մկրտչյանը նշեց, որ պատահական չէ, որ այսօր ընտրել են մայրաքաղաքի ավանդական թաղամասի ավանդական դպրոց, նրա խոսքով,  փողոցում ու դպրոցում ստացվող կրթությունը որոշում է յուրաքանչյուր շրջանավարտի ապագան ևև ուր էլ նրանք լինեն, այս միջավայրը երբեք չեն մոռանա:

«Թիվ 54 դպրոցում այս տարի ավարտում է 97 աշակերտ»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը: Լևոն Մկրտչյանի շնորհավորանքից հետո նրանք աղավնիներ և փուչիկներ բաց թողեցին երկինք, որից հետո դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ավարտական միջոցառումը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին