Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ Եվրոպայի ուժեղագույն թիմը Մյունխենի «Բավարիան» չէ։
«Ինձ համար այս պահին «Ռեալը» եւ ՊՍԺ-ն հանդիսանում են Եվրոպայի ուժեղագույն թիմերը։ Իսկ «Բավարիան» մի քիչ զիջում է նրանց»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Canal+»-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում անցկացրած 8 խաղում տարել է նույնքան հաղթանակ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։