Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մուհամմեդ իբն Սալմանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և բանակցությունների ընթացքում փորձել է պայմանավորվածություններ ձեռք բերել Սիրիայի կառավարության փոփոխման, Բաշար Ասադի իշխանության հեռացման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։Մոսկվան իր հերթին փորձում է համոզել Էր-Ռիյադին, որ իրենց նպատակները Սիրիայում համապատասխանում են։ Այդ նպատակն է թույլ չտալ, որ ահաբեկիչները իշխանության գան։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է ՌԴ նախագահի խոսքերը. «Սա առաջին հերթին նպատակ ունի թույլ չտալ, որ Սիրիայում հաղթանակի ահաբեկչական խալիֆայությունը; Նախագահը հստակ հաստատեց, որ մեր զինվորականները Սիրիայում աշխատում են միայն «ԻՊ»-ի, «Ջաբհատ ալ-Նուսրա»-յի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»։