Կարևոր իրադարձություններ

«Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին չի կայացել և շարունակում է մնալ չկայացած»

08 Ապրիլ, 2017 11:45
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին չի կայացել և շարունակում է մնալ չկայացած»

Երբ հինգ տարվա ընթացքում ԱԺ ամբիոնից գոնե մեկ անգամ ծպտուն չհանած պատգամավորը նորից ընտրվում է, ուրեմն, 
Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին և չի կայացել և շարունակում է մնալ չկայացած, որի համար անմիջական պատասխանատվություն կրում է արդեն քսան տարի կայուն մեծամասնություն ունեցած և նորից ունեցող Հանրապետական կուսակցություն անվանումով կլուբը, որը հանուն իր մեծամասնության տեղային նշանակության "ավտարիտետներին" առաջադրում է որպես թեկնածու: Ընտրական ինստիտուտը և Ազգային ժողովը որակազրկող թիվ մեկ պատասխանատուն անձամբ Սերժ Սարգսյանն է և նրա հպատակները` անկախ կուսակցական պատկանելիությունից: Այս աղբը, վարակը հնարավոր է մաքրել, եթե ընտրողին վերադարձնել քաղաքական դաշտ կամ ցույց տալ այդ դաշտի տեղը: Երբ նման քաղաքական հավակնություններ ունեցող մեկ այլ կլուբ ու նրա անդամները, թեկուզ սպիտակ թևերով կամ ձեռնոցներով իրապես շարունակում է գործել "թաղի ավտարիտետի" տրամաբանությամբ, փորձելով ընկալվել ավելի "լավ ավտարիտետ", մշտապես պարտվելու է, որովհետև թաղային ավտարիտետի գործիքներն են փողը, կրիմինալը, շարքային լյումպենն ու խուլիգանը, ոչ թե քաղաքական միտքը, ծրագիրը, գաղափարը...

Այնպես, որ աշխատեք, ոչ թե դժգոհեք "վատ, ձախողված ավտարիտետ" լինելուց....

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին