Ս.Օհանյանի նկատմամբ բոլոր տեսակի քննադատություններով և պահանջներով հանդերձ(կոռուպցիան, մահացության դեպքերը, Մարտի 1, և այլն ), շատ հարցերում պատասխանատվության իր բաժինն ունենալով հանդերձ, որպես փաստ արձանագրում եմ, որ հատկապես 2010թ. -ից սկսած ՊՆ-ն, նախորդած ժամանակաշրջանի համեմատ անհամեմատ մատչելի ու բաց դարձավ հանրության առջև: Բանակն իրականում շարժման նախաձեռնության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումը հենց ՊՆ-ում տեղի ունեցավ, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հիմնադրումը, նույնիսկ մշտադիտարկման իրականացումը ռազմական հոսպիտալներում, պառլամենտական լսումներում անմիջական մասնակցությունը: Պատուհան էր բացված հանրության առջև:
Բայց ...պարոն Ս.Օհանյանը, պետք է ժամանակին հրապարակային քայլ կատարեր հենց պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ` թե գլխավոր շտաբի գործունեության, թե Մարտի 1-ին ԶՈՒ օգտագործման անթույլատրելիության, թե Վոլոդյա Ավետիսյանի, թե ազատամարտիկների սոցիալական անապահովության, թե որոշ վայ գեներալների ոչադեկվատ արտահայտությունների վերաբերյալ:
Պ.Մանուկյանի նկատմամբ կատարված միջադեպի հետ կապվածը չպետք է լռության մատնել..
Վստահեցնում եմ, ժամանակին արված, տված գնահատականները, խոսքը, կատարված քայլերն իրենց ազդեցությունը կունենային և հիմա էլ ուշ չի...
Կից նյութը՝ այստեղ: