Կարևոր իրադարձություններ

«Ինչի մասին էլ որ խոսեն, ելույթ ունենան, բոլորը խաբեություն է , ջուր է, և անպիտան է»

30 Հունվար, 2017 11:41
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ինչի մասին էլ որ խոսեն, ելույթ ունենան, բոլորը խաբեություն է , ջուր է, և անպիտան է»

Տարբեր պատճառներով(եթե անհրաժեշտ լինի կարելի է թվարկել) հակառուսական տրամադրությունները վերջին երկու֊երեք տարիների ընթացքում աճել են Հայաստանում, սրանում կասկած չկա։

Բնականաբար այս հանգամանքից ելնելով Կրեմլը պետք է քայլեր կիրառի ՀՀ֊ում հանրային տրամադրություններում փոփոխություն կատարելու և իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

Իսկ որ կուսակցություններն են ելնում ՀՀ֊ում հակառուսական (հակակրեմլյան) տրամադրությունների լուրջ պոտենցիալն օգտագործելու և ՀՀ֊ի ինքնիշխանության թիվ մեկ սպառնալիքից՝ ՌԴ֊ի ռազմաքաղաքական կախվածությունից ազատվելու և քաղաքակրթական միջավայր վերադառնալու ուղղությամբ։

Դեռևս որևէ քաղաքական ուժ նման դիրքորոշմամբ հանդես չի եկել, նման քաղաքակրթական ծրագրով հանդես չի եկել։

Ամենամեծ և միակ քաղաքական խնդիրը ՀՀ֊ում այս հարցի մեջ է։ 
Ինչի մասին էլ որ խոսեն, ելույթ ունենան, բոլորը խաբեություն է , ջուր է, և անպիտան է։

 

Լրահոս

Դիտել ավելին