Կարևոր իրադարձություններ

200 մլն դոլարի սպառազինությունն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

27 Հունվար, 2017 13:45
200 մլն դոլարի սպառազինությունն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարության համար շատ կարևոր է հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների ապահովագրման հիմնադրամի աշխատանքի թափանցիկությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ես չեմ ցանկանում շատ կենտրոնանալ այս թեմայի վրա, որովհետև մանրամասն ներկայացրել եմ նման հիմնադրամի ստեղծման նպատակը: Միայն ասեմ, որ մենք արդեն մոտեցել ենք հիմնադրամի ձևավորման եզրափակիչ փուլին»,- ասաց նախարարը: Անդրադառնալով 200 մլն դոլարի սպառազինությանը նախարարն ասաց, որ դրանց ցանկը չի կարող ներկայացնել, քանի որ այն գաղտնի է, սակայն նշեց. «Ինչ որ նախատեսված էր 200 մլն-ով արդեն գտնվում է Հայաստանում և մատակարարված է զինված ուժերին, դրված է ծառայության»: 

Շարունակությունը՝ տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին