Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 21

21 Հունվար, 2017 18:50
Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 21

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները. 

ՀՀ պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին՝ արտագաղթ, տնտեսության անկում. Ոչ մի մտածող ու սրտացավ մարդ չի կարող չանհանգստանալ այս պատկերովԱռաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ հնարավորություն կտան գրագետ փոփոխություններով և հասարակության աջակցությամբ շտկելու իրավիճակը։ Հերի՛ք է ապրենք լոկ երազանքներով՝ արդար երկրի մասին։ Սկսե՛նք վերջապես իրականացնել այդ երազանքները։ 

Այսօր տեղի է ունեցել Ելք դաշինքի անդրանիկ նիստը: Ելությով հանդես է եկել Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Անելու ենք այն, ինչ չենք արել մինչև հիմա»,-ասել է նա, այնուհետև շարունակել. «Իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների է նշանակել, ու վստահ է, որ վարչական ռեսուսրի և փողի ուժով կհասնեն հաղթանակի: Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, որ փող աշխատի»: 

Ելույթով հանդես է եկել նաև Ելք դաշինքի անդամ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Եկել է ժամանակը՝ փակելու կոռումպացված  Հայաստանի էջը և բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը՝  փակելու խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջը և բացելու՝ քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը՝ փակելու խմբապետական Հայաստանի էջը և բացելու՝ Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում»,- ասել է նա: 

 Արամ Սարգսյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելուն. «Ես շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան զինվորին, որպես զինվոր՝ հրաշալի օրինակ է, արցախյան պատերազմին տված իր ներդրումով, ջանքերով, առողջությամբ: Մարդ, որը վիրավորվելուց մեկ ամիս հետո հետ  է վերադառնում դիրքեր, այդ մարդը  արժանի է  հերոսության: Նա իմ եղբորից հետո հարազատի նման է վերաբերվել իմ ծնողներին ու իմ ընտանիքի անդամներին, բայց ես բացարձակապես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին: Ես չգիտեմ ինչ նպատակներով է ինքը քաղաքական դաշտ մտնում: Միայն ֆեյսբուքյան հայտարարությունները բավարար չեն հետևություն անելու, թե ինչ ուղի, ինչ ճանապարհ է ինքը ուզում տեսնի:  Սկիզբը, որը Սեյրան Օհանյանը դրեց, այն կուսակցություններն ու շրջանակը ում հետ փորձում է համագործակցել այնքան էլ օգտակար չի, շատ ծանր շրջանակ է, և դրա միջոցով հաջողության հասնելը անհնարին է»:   

ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Ձոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և Արմեն Մարտիրոսյանի միջև տարաձայնություններին. «Ես ունեմ և կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն: Իսկ ինչ վերաբերվում է տիկին Անահիտ Բախշյանի հասցեին արված հայտարարությանը, ապա նշեմ, որ տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլև ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը և օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար»: 

Այսօր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի և Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Երկրպագուներն աշխարհի տարբեր երկրներից շնորհավորել են հայազգի ֆուտբոլիստին:  

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 20

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 19

 Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 18

 Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 17

 

Լրահոս

Դիտել ավելին