Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի թագուհին ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ Անկարայում պայթյունների զոհերի կապակցությամբ

11 Հոկտեմբեր, 2015 22:57
Մեծ Բրիտանիայի թագուհին ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ Անկարայում պայթյունների զոհերի կապակցությամբ

The Press Association գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում անկեղծ ցավակցություններ է հղել թուրք ժողովրդին՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ, որին զոհ է գնացել 95 մարդ։

Թագուհին նշել է, որ իրեն, աշխարհի մնացյալ մարդկանց նման, ապշեցրել ու վշտացրել է Անկարայում իրականացված հարձակումը, և որ ներկայումս իր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են սարսափելի այդ իրադարձություններից։ Անկարայի ահաբեկչության կապակցությամբ Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ։

 

Լրահոս

Դիտել ավելին