Կարևոր իրադարձություններ

Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը (լուսանկարներ)

07 Մայիս, 2024 11:57
Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը (լուսանկարներ)

«Հետք» կայքի հրապարակման, ինչպես նաև լրագրողի ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։

Արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական ՝ 1 հատ։

Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին