Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն` դպրոցների տնօրեններին շրջաբերական ուղարկելու մասին

07 Մայիս, 2024 12:10
ԿԳՄՍՆ-ն` դպրոցների տնօրեններին շրջաբերական ուղարկելու մասին

«Փաստ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, թե ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցների տնօրեններին և հանձնարարել, որ հնարավոր բոլոր տարբերակներով կանխեն աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին։ Ընդ որում՝ անկախ նրանից՝ դասի ժամ կլինի, թե դասերից հետո կամ հանգստյան օրերին:

«Մեր տեղեկություններով, այս օրերին հատկապես Երևանի մի շարք դպրոցների տնօրեններից բարձր դասարանցիների թվերն են ճշտում, որպեսզի կարողանան լիարժեք վերահսկողություն հաստատել՝ ովքեր են եկել դպրոց, ովքեր են բացակա, ինչ պատճառով և այլն: Ի դեպ, առանձին ուշադրության տակ են նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչները, որոնց հետ կապված՝ տնօրեններին հորդորել են առանձնազրույցներ ունենալ և փորձել համոզել՝ հեռու մնալ և չմասնակցել Երևանում սպասվող գործընթացներին»,-գրել է թերթը։

Shabat.am-ը վերոնշյալի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ գերատեսչությունից: ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ նախարարությունը դպրոցների տնօրեններին շրջաբերական չի ուղարկել:  

 

Լրահոս

Դիտել ավելին