Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն բացասական է վերաբերում այն բանին, որ Հոլիվուդում տղամարդ դերասաններն ավելի մեծ հոնորարներ են ստանում, քան կին դերասանուհիները:
Սակայն կինոաստղը նաև հայտարարել է, որ իր ընկեր Ռոբերթ Դաունի կրտսերն արժե իր վաստակած յուրաքանչյուր ցենտին:
«Քո աշխատավարձը քո արժեքը չափելու միջոց է: Եթե միևնույն աշխատանքի համար տղամարդկանց ավելի շատ են վճարում, դրանից շատ վատ զգացողություններ են լինում»,- ասել է 43-ամյա Գվինեթը:
«Լսեք, ոչ ոք այնքան գումար չարժի, որքան Ռոբերթ Դաունի կրտսերը: Բայց եթե ես ասեմ` ինչպիսի տարբերություն գոյություն ունի կին և տղամարդ դերասանների միջև, դուք, հավանական է, կզարմանաք»,- ընդգծել է դերասանուհին: