Կարևոր իրադարձություններ

Դավիթ Հարությունյանը չարաչար սխալվում է և շուտով կզգա դա. ԸՕ-ի շուրջ լայն կոնսենսուս չի կայացել

20 Հունիս, 2016 13:05
Դավիթ Հարությունյանը չարաչար սխալվում է և շուտով կզգա դա. ԸՕ-ի շուրջ լայն կոնսենսուս չի կայացել

ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական կոնսենսուս տեղի չի ունեցել, քանի որ քաղաքական ուժերը չեն սահմանափակվում  4+4+4 ֆորմատին  մասնակցած ուժերով:

«Նմանապես շատ ավելի բազմազան է քաղաքացիական հասարակությունը: Այնպես որ գործընթացին մասնակցած ՀԿ-երի ներկայացուցիչներն էլ ամբողջ քաղհասարակությունը չէին ներկայացնում, որովհետև շատ ՀԿ-ներ ընդհանրապես որևէ ոչ միայն մասնակցություն չունեցան, այլ նաև հրարապարակային հայտնեցին, որ անիմաստ է մասնակցել այդ գործընթացին: Մասնավորապես, մեր կազմակերպությունը և ես անձամբ հրապարակավ հայտնել եմ,  որ դա մեզ համար ձևական գործընթաց է, բովանդակայաին որևէ նշանակություն չի ունենալու, որովհետև քաղհասարակության ՀԿ-ների հատվածը առաջարկությունների շատ ավելի լայն փաթեթ էր ներկայացրել ԸՕ-ում փոփոխություն կատարելու նպատակով »,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը, նշելով, որ ի տարբերություն կհամաձայնգաիրը ստորգրած քաղաքական դաշտի որոշ կուսակցությունների, 4+4+4 ֆորմատին մասնակցած ՀԿ-երը, այնուամենայնիվ, չստորագրեցին այն:

Ըստ Սաքունցի՝ հասարակական լայն վստահության ձևավորման հարցում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունը ևս չի կատարվել և Հանրապետական կուսակցության նախաձեռնությունների նկատմամբ հանրային անվստահության հանգամանքներում, կոնսենսուսի գնացած կուսակցությունները իրենց հարվածի տակ են դնում՝ դառնալով այդ անվստահության կրողներից մեկը:

«Պետք է հստակ սահմանել, որ դա ոչ թե կոնսենսուս է լայն իմաստով, այլ կոնսենսուս է ԸՕ-ի նախագիծը մշակողների միջև: Հասարակական կոնսենսուսի մասին խոսելը տեղին չէ, և այս առումով փորձել նենգափոխվել հասարակական վստահությունը քաղաքական կոնսեսուսով, նշանակում է խեղաթյուրել բուն իրավիճակը, ավելին՝ խեղաթյուրել նաև Վենետիկի հանձնաժողովի այն առաջարկությունները, որին վերջերս շատ են սիրում հղում կատարել նույն հանձնաժողովի առաջարկությունները անտեսած քաղաքական ուժերը»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց, որ չի կարող քաղաքական կոնսենսուս լինել ի հաշիվ քաղհասարակության վերահսկողական լիազորությունների կրճատման. «Էականորեն սահմանափակվեցին ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկման իրավական հնարավորությունները, մասնավորապես դիտորդների և ԶԼՄ-երի թվի սահմանափակումը նաև նրանց լիազորությունների սահմանափակումը, քվեարկության պրոցեսի ընթացքում խախտումների կանխարգելմանը, արձանագրմանը, բողոքարկմանն ուղղված լիազորությունների էական կրճատում: Այս պարագայում փորձ անել այնպես ներկայացնել, թե նույնիսկ պրոցեսին մասնակցած ՀԿ-երը, չստորագրվելով հանդերձ, դրական են գնահատում  կատարված փոփոխությունները, տեղին չէ»:

Նրա խոսքով, քաղհասարակությունն այժմ ավելի դժվար վիճակում է գտնվում և ունի անելիքների վերաիմաստավորման խնդիր. «Մի կողմից թվում էր, թե քաղհասարակության մասնակցությունը պետք է բերի ինչ-որ էական փոփոխությունների, որը չկատարվեց, բայց ավելի շատ հիմա այդ ՀԿ-երի մի խմբի մասնակցությունն ավելի շատ շահարկման նպատակով է օգտագործվում և ընդամենը որպես մասնակցության և ոչ բովանդակային փաստ է կարևորվում, ինչը ես ես գնահատում եմ որպես քաղաքական մանիպուլիացիա այդ գործընթացին մասնակցած անխտիր բոլոր քաղաքական ուժերի կողմից»:

Ըստ իրավապաշտպանի, թեև հստակ է, որ այսպիսով քաղհասարակությունն ավելի քիչ իրավական հնավարություններ է ունենալու առաջիկա ընտրությունների ժամանակ պատշաճ և արդյունավետ քաղացիական վերահսկողություն իրականացնելու հարցում, սակայն, այնումենայնիվ, իրենց մտահոգությունները կներկայացնեն թե՛ հանրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովին: 

«Իսկ այն, որ պարոն Դավիթ Հարությունյանը նշում է, որ արդեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները որևէ կերպ չեն կարող ազդել ԸՕ-ի կամ ընտրական պրոցեսի վրա, շատ չարարաչ սխալվում է, և մենք կունենանք այդ ազդեցությունը և ինքը կզգա դա: Շատ շուտով կգզա և մենք չենք հաշվտելու այն հանգամանքի հետ, որ այդ խայտառակ օրենսգրքով ընտրություններ կազմակերպվեն և դրանք համարվեն լեգիտիմ: Ավելին՝ այն ֆինանսական ներդրդումների ակնկալիքը, որ ունեն, չպետք է ունենան, և մենք անպայման այդ հարցը կբարձրացնենք՝ չի կարող ֆինանսավորվել տեխինակական միջոցները, երբ բովանդակային առումով պատշաճ վերահսկողությունն ապահովված չէ օրենսգրքով»,-ասաց Արթուր Սաքունցը, փոխանցելով, որ շուտով ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդին և դոնոր հանդիսաղող միջազգային կազմակերպություններին ուղղված հայտարարությամբ հանդես կգան:

Հիշեցնենք, որ 4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, օրերս իշխանությունը հայտարարեց, թե պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ, և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին