Կարևոր իրադարձություններ

Լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները

11 Հոկտեմբեր, 2015 13:38
Լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի հուշարձանների լվացումը: Արձանների լվացման առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ կամավորներ, ովքեր խմբերով շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները:

Աշխատանքներին տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: Նախաձեռնության ընթացքում լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլիամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի , Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին