Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Արարատի մարզում ձկնորսը ջրահեղձ է եղել արհեստական լճակում. Shamshyan.com

11 Հոկտեմբեր, 2015 11:29
Արարատի մարզում ձկնորսը ջրահեղձ է եղել արհեստական լճակում. Shamshyan.com

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ ժամը 08:20-ի սահմաններում,  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում արհեստական լճակում մի քաղաքացի ջրահեղձ է եղել, իսկ մյուսի կյանքին վտանգ է սպառնում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Փրկարարներից Մայիս Հովակիմյանը Սիփանիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հարություն Սարգսյանի հետ միասին մեծ դժվարությամբ կարողացել են նշված հատվածից դուրս բերել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 54-ամյա Սերգեյ Ավետիսյանին, ում Մասիսի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով` տեղափոխել է Մասիսի հիվանդանոց:

Քիչ առաջ փրկարարները ջրից դուրս բերեցին ջրահեղձվածի դին, ով, ըստ տեղեկությունների` Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ էր:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին