Կարևոր իրադարձություններ

Ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը

04 Նոյեմբեր, 2016 13:32
Ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմա-կերպած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 
 
Խաղերն անցկացվում են 4 փուլով: 1-ին՝ ներդպրոցական փուլին, 2016 թվականին մասնակցել են բարձր դասարանների աշակերտներ ՀՀ 38 տարածաշրջաններում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում՝ 30.000-ից ավելի դպրոցականներ։ 
 
Մասնակիցներն ուժերն են չափել հետևյալ մարզաձևերում` 
1) նռնակի նետում (Ô-1 ուսումնական), 
2) 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ), 
3) ձգումներ պտտաձողից, 
4) կրոսավազք (1000 մ),
5) հրաձգություն (օդամղիչ hրացանով),
6)  ինքնաձիգի քանդում-հավաքում։
 
Այս տարի հաղթող է դարձել Տավուշի մարզի Արծվաշենի միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղում Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցն է, 3-րդում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը: 
 
Եզրափակիչ փուլում մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով, իսկ մասնակից մնացած թիմերը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրերով:
 
Նշենք, որ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերն անցկացվում են 2004 թվականից: Միջոցառման նպատակներն են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետութան ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը, ինչպես նաև ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության մոնիտորինգի անցկացումը:
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին