Կարևոր իրադարձություններ

Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում

26 Ապրիլ, 2024 00:14
Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում

Ապրիլի 25-ին՝ ժամը 20:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։33-ին, մարվել՝ 21։29-ին։

Այրվել են ծխատարում (մոտ 30 գմ) կուտակված ճարպային նստվածքը և մոտ 20 գմ մալուխ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին