Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ երթ կկազմակերպվի

26 Ապրիլ, 2024 09:25
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ երթ կկազմակերպվի

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։ Այն այս տարի կրում է «Արժանապատիվ աշխատանք խորագիրը։ 

Ապաքաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։  

Երթի մեկնարկը կտրվի մայիսի 1-ին, ժամը 12:00 Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի հարակից տարածք)։

«Հայաստանում բազում աշխատողներ ծանոթ չեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, և շատ հաճախ տուժում են նման գիտելիքի բացակայության հետևանքով։ Բացի գիտելիքի պակասից, աշխատողներից շատերը հաճախ պարզապես համակերպվում են իրենց խախտված աշխատանքային իրավունքների հետ։ Այս երթը աշխատողների համար կարևոր հարթակ է արժանապատիվ աշխատանքային պայմանների կոչն էլ ավելի ամրապնդելու համար: Մենք կոչ ենք անում բոլորի արմիութենականներին միանալ մեզ՝ նշանակալի ազդեցություն ունենալու համար: Սա միասնության ուժը հիշելու օր է և աշխատավայրում արժանապատվության համար շարունակվող պայքարի յուրատեսակ ձև»,-նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում արհմիութենականներին մասնակցելու այս նշանակալից միջոցառմանը։ Այս երթը հնարավորություն է Հայաստանում աշխատողների համար համախմբվելու՝ ի նշան համերաշխության։

 

 

Լրահոս

Դիտել ավելին