Կարևոր իրադարձություններ

Կամերային տանը կկայանա համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյակին

26 Ապրիլ, 2024 10:28
Կամերային տանը կկայանա համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 29-ին, ժամը 19:00 կկայանա համերգ -նվիրում ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյակին։ Մասնակցությամբ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի, Դավիթ Գյուլամիրյանի (կլարնետ), Էդուարդ Խորոզյանի (կլարնետ)։ 

Աբգար Գուրգենի Մուրադյանը հայ կլառնետահար է, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1985), պրոֆեսոր (2004): Հայ արդի կոմպոզիտորների երկերի առաջին կատարողներից։ Արմեն Մուրադյանի հայրն է։1966-1990 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1990-1992 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կլառնետների խմբի կոնցերտմայստեր։ 1970 թվականից դասավանդել է Երևանի համար 1 արվեստի դպրոցում, 1976-1989 թվականներին, միաժամանակ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականից՝ կոնսերվատորիայում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմում գործում է «Աբգար Մուրադյան» դուետը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) կազմով, որն առաջին անգամ հանդես է եկել 2015 թվականին։

2013 թվականին Երևանում մեկնարկել է Աբգար Մուրադյանի անունը կրող Երիտասարդ կլարնետահարների առաջին հանրապետական մրցույթը։

 

Լրահոս

Դիտել ավելին