Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի-Երևան -2797» տոնակատարության 2-րդ օրը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

11 Հոկտեմբեր, 2015 10:41
«Էրեբունի-Երևան -2797» տոնակատարության 2-րդ օրը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

«Էրեբունի-Երևան - 2797» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են առավոտյան ժամը 10:00-ին`«Սանիթեք» ընկերության նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների շքերթով: 

Տոնի առիթով հատուկ զարդարված ջրցանների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել յուրատեսակ շքերթի, որով էլ, ըստ էության, մեկնարկել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2797» -ի տոնակատարության երկրորդ օրը։


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին