Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,51
    7,76

Կարևոր իրադարձություններ

Շոկոլադե բալզամ՝ շուրթերի համար

11 Հոկտեմբեր, 2015 00:20
Շոկոլադե բալզամ՝ շուրթերի համար

Այսօր շոկոլադից պատրաստված կոսմետիկան բավականին լայն տարածում է գտել։ Շոկոլադն օգտագործում են ոչ միայն գեղեցկության սրահներում առաջարկվող պրոցեդուրաների ընթացքում, այլեւ տնային պայմաններում պատրաստվող միջոցների (շոկոլադե դիմակներ, սկրաբեր, վաննաներ) մեջ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շուրթերի համար նախատեսված շոկոլադե բալզամի պատրաստման եղանակը։ Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 5գր․ բնական մեղրամոմ, 5մլ․ ցորենի սերմի յուղ, 5մլ․ ժոժոպայի յուղ, 2գր․ կոկոսի չզտված յուղ, 3գր․ քերած կակաո, մի քանի կաթիլ կակաոյի էքստրակտ, շագանակագույն գունանյութ եւ շոկոլադե բուրավետիչ (արոմատիզատոր)։ Քերած կակաոն, մեղրամոմը եւ յուղերը պետք է լցնել տարայի մեջ եւ տաքացնել եռացող ջրի վրա։Այնուհետեւ հարկավոր է ավելացնել գունայութն ու բուրավետիչը։ Լավ խառնելուց հետո անհրաժեշտ է փոքր-ինչ սպասել եւ ստացված զանգվածը լցնել ապակե չորս փոքրիկ տարաների մեջ եւ խցանով փակել․ ի դեպ, տարաները պետք է մաքուր ու չոր լինեն։ Երբ բալզամը կսառչի, այն արդեն կարելի է օգտագործել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին