Կարևոր իրադարձություններ

Ազգային բեմ` «Վարպետաց քաղաքում»

10 Հոկտեմբեր, 2015 23:35
Ազգային բեմ` «Վարպետաց քաղաքում»

Վարպետաց քաղաքի վերածված Էրեբունի փողոցում տոնական բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում ու տոնակատարության մասնակիցների ուշադրությունն ավել էր գրավում ազգային երաժշտության բեմը: Ժամը 15:00 –ից փողոցի ողջ երկայնքով լսելի էին այս բեմից տարածվող ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգեր` սիրված համույթների ու կատարողների մատուցմամբ: Ազգային երգուպարի կատարողներին որոշ ժամանակ անց բեմահարթակում փոխարինեցին արդեն էստրադային ու հատկապես երևանյան երգերի երիտասարդ կատարողները ու բեմից արդեն հնչում էին Երևանին նվիրված ինչպես արդեն հայտնի ու սիրված, այնպես էլ նոր երգեր:

 

Լրահոս

Դիտել ավելին