Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    565,5
    573,5

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

7 պատճառ հնդկաձավար ուտելու համար

10 Հոկտեմբեր, 2015 20:55
7 պատճառ հնդկաձավար ուտելու համար

Հնդկաձավարը միակ սննդատեսակն է, որը չի ենթարկվում գենետիկական ձևափոխման` շնորհիվ այն բանի, որ իր մեջ չկան թունաքիմիկատներ և նիտրատներ:

Հնդկաձավար սկսել են աճեցնել դեռևս 5000 տարի առաջ Հնդկաստանում, Նեպալում, Բիրմայում: Այնուհետև այն սկսել է տարածվել Աֆրիկայում, Միջին Ասիայում և Հունաստանում: Հենց հույներն էին վաճառում ձավարեղենի այս տեսակը, որտեղից էլ գալիս է մթերքի անվանումը:

 

Հնդկաձավարի բաղադրությունը

Հնդկաձավարի մեջ հանքանյութերի և վիտամինների չափաբաժինը մյուս ձավարատեսակների համեմատ գրեթե 3 անգամ ավելի շատ է: Եվ այսպես ներկայացնում ենք հնդկաձավարի բացառիկ բաղադրությունը`

  • Վիտամին А, В1, В2, В3, В6, В9, Е, Н, PP
  • Միկրոտարրեր: երկաթ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, քլոր,ֆոսֆոր, յոդ, մեղր, ցինկ, մոլիբդեն, վանադիում, տիտան, անագ
  • մոնոսախարոիդներ
  • մոխիր
  • մանրաթելեր
  • օսլա

Ինչ վերաբերում է ճարպերին, սպիտակուցներին և ածխաջրերին, ապա այս դեպքում ևս հնդկաձավարն առաջին տեղում է: Ճարպերը հիմնականում բուսական ծագման են, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և կարգավորում նյութափոխանակությունը: Հնդկաձավարի բաղադության մեջ մտնող սպիտակուցներն իրենց հերթին պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ:

Չնայած, որ հնդկաձավարը բավականին կալորիական է (310 կկալ 100 գրամում) , այնուամենայնիվ վնասակար նյութերը դրանում քիչ են , փոխարենը բջջանքի չափաբաժինն է մեծ: Այսպիսով, հնդկաձավար օգտագործելու դեպքում կարգավորվում է նյութափոխանակությունը, ավելի շատ կալորիաներ են այրվում, իսկ արյան մեջ շաքարի բաղադրությունը աննշան է դառնում:

Ինչու է անհրաժեշտ հնդկաձավարը

Հնդկաձավարը օրգանիզմի համար համարվում է առողջ սննդատեսակ: Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը, նյարդային համակարգը` նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը: Հնդկաձավարի օգտագործումն անփոխարինելի միջոց է հետևյալ դեպքերում`

  • քրոնիկ հոգնածություն, սթրես,
  • իմունիտետի հետ կապված խնդիրներ, թունավորում,
  • աղեստամոքսայինն տրակտի խանգարումներ, գաստրիտ, մարսողության խանգարումներ,
  • սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ` հիպերտոնիա, աթերոսկլերոզ
  • անեմիա,
  • շաքարային դիաբետ,
  • տարբեր տեսակի ծագման ուռուցքներ, նորագոյացություններ

Ում է հակացուցված հնդկաձավարը

Իրականում ձավարեղենի այս տեսակը չունի ոչ մի վնասակար հատկություն: Սակայն հնդկաձավարը կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա առաջացմել: Սա չի նշանակում, որ այն ալերգիկ մթերք է, պարզապես պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնց մեր օրգանիզմը կարող է բացասական արձագանք տալ: Որոշ մարդկաց համար էլ կարող է բացասական անդրադարձ ունենա դրանում պարունակվող մեծաքանակ օսլան: Այս դեպքում կարելի է շատ չեփել այն, պարզապես թերխաշ վիճակում թողնել:

Դիետոլոգները հաստատում են հնդկաձավարի դիետիկ հատկությունը, սակայն չեն խրախուսում նրանց, ովքեր նախընտրում են շաբաթներով միայն հնդկաձավար ուտել:

Aroxj.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին