Կարևոր իրադարձություններ

Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար

10 Հոկտեմբեր, 2015 20:00
Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար

Healthy food star-ը սրտխառնոցի և առավոտյան թուլության դեմ պայքարելու մի շարք տարբերակներ է առաջարկել, որոնք կարելի է կիրառել նաև հղիության ընթացքում:


Կետային մերսում


Դա բթամատի և ցուցամատի օգնությամբ մերսումն է դաստակի հատուկ կետերում` ափից 3 մատ լայնությամբ հեռու` դաստակով անցնող երկու մեծ ջիլերի միջև: Մերսել պետք է 10-30 վայրկյան:

Կոճապղպեղ


Կոճապղպեղն առողջարար միջոց է սրտխառնոցը հաղթահարելու համար: Այն կարելի է օգտագործել թեյի կամ ապուրի հետ կամ կոճապղպեղի գարեջրի տեսքով:

Կաթնային տոստ


Կաթը պետք է տաքացնել, մեջը հաց փշրել և դանդաղ ուտել:

Թարմ կիտրոն


Անհրաժեշտ է կտրել կիտրոնը և շնչել բույրը կամ ինգալյացիա անել: Թարմ կիտրոնի բույրը վերացնում է սրտխառնոցը:

 

Լրահոս

Դիտել ավելին