Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն կոչ է անում միավորվել Անկարայի ահաբեկիչների դեմ

10 Հոկտեմբեր, 2015 19:28
ՌԴ-ն կոչ է անում միավորվել Անկարայի ահաբեկիչների դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Անկարայում ահաբեկչության կազմակերպիչների դեմ միավորվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու Ռուսաստանի առաջարկը միջազգային հանրությանը ծանոթ է: Անկարայի ողբերգությունը ևս մեկ անգամ հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի՝ տարածաշրջանում և արտատարածաշրջանային գործընկերների հետ կոալիցիա կազմելու առաջնահերթությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն քննարկում է այդ  հրեշավոր գործողություններն ու ցավակցություն հայտնում զոհվածների ըտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին