Կարևոր իրադարձություններ

Twitter-ը կկրճատի աշխատակիցների մի մասին

10 Հոկտեմբեր, 2015 18:38
Twitter-ը կկրճատի աշխատակիցների մի մասին

Twitter միկրոբլոգների ծառայությունը հաջորդ շաբաթ կարող է կրճատել աշխատակազմի մի մասին։ Ինչպես Re/code պարբերականին հայտնել են միանգամից մի քանի աղբյուրներ, կրճատումները կվերաբերեն ընկերության գրեթե բոլոր ստորաբաժանումներին: Նշվում է, որ կրճատումների կեսը բաժին կընկնի տեխնիկական ստորաբաժանումներին։

Կրճատումները կիրականացվեն ընկերության վերակառուցման շրջանակում։

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ներկայում ընկերությունը մոտ 4100 աշխատակից ունի։

 

Լրահոս

Դիտել ավելին