Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում կովի սպանությունից հետո սկիզբ առած ջարդերի գործով կալանավորվել է 21 մարդ

10 Հոկտեմբեր, 2015 18:32
Հնդկաստանում կովի սպանությունից հետո սկիզբ առած ջարդերի գործով կալանավորվել է 21 մարդ

BBC-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում կովի սպանությունից հետո սկիզբ առած ջարդերի գործով կալանավորվել է 21 մարդ։ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ նահանգում ծեծի են ենթարկել երկու մուսուլմանի, որոնք մեղադրվել են կով սպանելու համար։ Դրանից հետո անկարգություններ են բռնկվել, և Հնդկաստանի ոստիկանությունը կալանավորել է 21 մարդու։

Անկարագություններին մասնակցել են մոտ 500 տեղաբնակներ, որոնք զինված են եղել երկաթյա ձողերով ու մահակներով։ Նրանք սկսել են այրել մուսուլմաններին պատկանող խանութները, ինչից հետո ոստիկանությունը նրանց ցրել է արցունքաբեր գազի օգնությամբ։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե տեղի մուսուլմանները կով են սպանել։

 

Լրահոս

Դիտել ավելին