Կարևոր իրադարձություններ

Ռեստորան, որտեղ ճաշացանկն առաջարկվում է ըստ արյան խմբի

10 Հոկտեմբեր, 2015 18:04
Ռեստորան, որտեղ ճաշացանկն առաջարկվում է ըստ արյան խմբի

Ըստ արյան խմբի դիետան շատ տարածված է նրանց շրջանում, ովքեր ցանկանում են նիհարել, սակայն մինչ օրս ստիպված են եղել ինքնուրույն ընտրել մթերքներն ու պատրաստել՝ գրում է Kedem.ru-ն:

Առաջին ռեստորանը, որը հարուստ ճաշացանկ է առաջարկում ըստ արյան խմբի, բացվել է Բանգկոգում (Թաիլանդ): Այն ստացել է The Third Floor անվանումը և ունի 4 տեսակի ճաշացանկ՝ յուրաքանչյուր արյան խմբի համար առանձին:

Ուտեստի հիմքը կարող է նույնը լինել, օրինակ՝ լապշա, տապակած բրինձ, սակայն արյան II կարգ ունեցող մարդկանց համար այն մատուցվում է հունական աղցանով, IV-ի համար՝ ոստրեներով, I-ի և III-ի համար՝ հավով:

 

Լրահոս

Դիտել ավելին