Կարևոր իրադարձություններ

Մորատան շարքից դուրս է մնացել 1 ամսով

10 Հոկտեմբեր, 2015 17:28
Մորատան շարքից դուրս է մնացել 1 ամսով

Եվրո-2016-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Իսպանիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ է ուղարկել Լյուքսեմբուրգի ընտրանու դարպասը:

 
Այդ խաղում վնասվածք է ստացել իսպանացիների և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան:
 
Ֆուտբոլիստն այսօր առավոտյան բուժզննում է անցել. պարզ է դարձել, որ Մորատան 1 ամիս խաղալու հնարավորություն չի ունենա,- հայտնում է As-ը:
 
Հավելենք, որ Իսպանիայի ընտրանին հոկտեմբերի 12-ին ընտրական փուլի վերջին խաղում կհանդիպի Ուկրաինայի հավաքականին:
 

Լրահոս

Դիտել ավելին