Կարևոր իրադարձություններ

Նախկին վարչապետն իմ ընկերն է, համաձայն չեմ, որ չհաջողեց․ Կ․ Կարապետյան (տեսանյութ)

14 Սեպտեմբեր, 2016 19:00
Նախկին վարչապետն իմ ընկերն է, համաձայն չեմ, որ չհաջողեց․ Կ․ Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ նորանշանական վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէ այն ձևակերպումներին, թե Հովիկ Աբրահամյանը չհաջողեց կոռուպցիայի, մենաշնորհի պայքարի դեմ գործում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատասխանելով Shabat.am-ի հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։

«Ես, ճիշտն ասած, այդպիսի կարծիք չեմ լսել և թույլ տվեք չհամաձայնվել»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Shabat.am-ի մյուս հարցին, թե ինչպես է գնահատում նախկին վարչապետի գործունեությունը, Կարապետյանը պատասխանեց․ «Նախկին վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերը։ Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռը իր վրա։ Այն աշխատանքը, որ ինքը կատարել է , ես չպետք է գնահատեմ, բայց կարծում եմ, որ մեծ բեռ է վերցրել իր վրա»։

Նա հայտարարեց, թե ճիշտ չեն այն խոսակցությունները, որ ինքը չի ցանկանում աշխատել ՀՅԴ նախարարների՝ հատկապես Դավիթ Լոքսյանի հետ․ «Ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ինքը ինչ տեսլական ունի իր ճյուղի հետ կապված, քան թե որ կուսակցությունից է»։

Վարչապետը նշեց, որ արդեն կան անուններ, որոնք չեն լինի նոր կառավարությունում, սակայն անուններ չնշեց։

 

Լրահոս

Դիտել ավելին