Կարևոր իրադարձություններ

iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի կարևոր առանձնահատկությունները.լուսանկարներ

08 Սեպտեմբեր, 2016 00:38
 iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի կարևոր առանձնահատկությունները.լուսանկարներ

Apple-ն այսօր ներակայացրել է նոր սմարթֆոնները:

5.5 դյույմ անկյունագծով Retina HD էկրան, 12 Մպ հիմնական և 7 Մպ դիմային տեսախցիկ, ջրային պաշտպանություն, ստերեոբարձրախոսներ, անլար ականջակալներ ունեցող iPhone 7 Plus սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 769 դոլարով, իսկ 4.7 դյույմ անկյունագծով iPhone 7-ը` 649 դոլարով:

Apple-ը մեծացրել է նաև հիշողության նվազագույն ծավալը` 16 ԳԲ-ից հասցնելով 32 ԳԲ-ի:


iPhone 7-ի լիցքավորումը կբավականացնի 2 ժամով ավելի, քան iPhone 6s-ի դեպքում, իսկ 7 Plus-ի լիցքավորումը` 1 ժամով ավելի, քան 6s Plus-ի դեպքում:

 

iPhone 7-ը ներկայանում է կրկնակի տեսախցիկով և նորագույն մինիմալիստական, կլորավուն դիզայնով:

7 Plus-ը ներկայանում է նոր տեսակի տեսախցիկով, որը համալրված է երկու տեսապակիով ն ապահովում է պատկերը 10 անգամ մեծացնելու հնարավորություն: Երկակի տեսապակիով տեսախցիկը հասանելի կլինի միայն Plus մոդելում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին