Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

07 Մայիս, 2024 23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել։  Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

«Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում հայտնաբերվել է Հայաստանի համար հազվագյուտ համարվող տեսակը»,- ասված է հաղորդագրությունում:

Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:

Տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին