Կարևոր իրադարձություններ

ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ

07 Մայիս, 2024 16:14
ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում ՖԼԵՇ ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում  (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես,  վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:

Ինչպես փոխանցում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության: 

 

Լրահոս

Դիտել ավելին