Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Խորենացու փողոցում. կան տուժածներ

07 Մայիս, 2024 22:36
Վթար՝ Խորենացու փողոցում. կան տուժածներ

Մայիսի 7-ին՝ ժամը 18:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Դ. Ս.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Դ. Ս.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը և «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան

 

 

Լրահոս

Դիտել ավելին