Կարևոր իրադարձություններ

Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի ՌԴ-ին, կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա

07 Մայիս, 2024 19:56
Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի ՌԴ-ին, կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանն այն մասին, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը:

«Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է դիվանագետը՝ այդ հայտարարությունն անվանելով «բացարձակ խելագարություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին