Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում

07 Մայիս, 2024 17:08
Հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 21-ամյա Արեն Ա.-ն:

Նա մարտի 13-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին