Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահի հետ դեռ կապ չկա. վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ

19 Մայիս, 2024 18:32
Իրանի նախագահի հետ դեռ կապ չկա. վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ

Ինչպես արդեն հայտնել էինք, եղանակի և մառախուղի պատճառով Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։  

«Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով», - IRIB հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին:

Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։ 

Նրա խոսքով՝ նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է։ 

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին