Կարևոր իրադարձություններ

Վանաձորը ցնծությամբ է ընդունել նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին. «Հրապարակ»

27 Հուլիս, 2024 08:04
Վանաձորը ցնծությամբ է ընդունել նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու: Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա կողքին են կանգնելու, հորդորել են չնահանջել` մինչեւ վերջ պայքարել համայնքապետի պաշտոնի համար:

Այդ ամենին լավատեղյակ մեր աղբյուրը տարակուսած էր, ասում էր. հասկանալի չէ` մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ «նիզաշտո» տեղը կարգին քաղաքապետը բերդո՞ւմ է անցկացրել, թե՞ այնքան են զզվել սրանցից, որ հույսի տեղ են փնտրում` կարծելով, թե «նստած-հելած» Մամիկոնը կարող է օգնել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին