Կարևոր իրադարձություններ

Խեղդամահ մի՛ արեք մեզ մետրոյում․ 3-րդ գնացք ավելացրե՛ք

07 Սեպտեմբեր, 2016 14:57
Հեղինակ՝ Տաթևիկ Գևորգյան
Խեղդամահ մի՛ արեք մեզ մետրոյում․ 3-րդ գնացք ավելացրե՛ք

Հարգելի՛ Մետրոպոլիտենի հատկապես ՂԵԿԱՎԱՐ անձնակազմ

Ձեզ է դիմում ստորգետնյա տրանսպորտի մշտական ուղևորներից մեկը: 
Երբ հպարտությամբ փակցնում եք ձեր պաստառները «Երևանի մետրոպոլիտենը 35 տարեկան է» գրությամբ, ապա այնպես արեք, որ տրանսպորտի այս տեսակից օգտվող քաղաքացին ևս հպարտությամբ ու հարմարավետությամբ տեղափոխվի այս կամ այն ուղղությամբ: Կարծում եմ՝ ձեր երկարամյա աշխատանքային փորձը պետք է, որ որոշակի անճշտությունների վերացման, նորարարությունների ներդրման և կատարելագործման շարժառիթ հանդիսանար: Սակայն 35 տարվա մեջ հավանաբար դժվարացել եք նկատել, որ ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ, ամիսներին ուսումնական տարվա սկզբի հետ կապված, ուղևորների քանակը այնքան է շատանում , որ 2-րդ, 3-րդ կայարաններից այլևս անհնար է դառնում ուղևորների թե՛ իջնելը, թե՛ նոր ուղևորների մուտքը: 
Հավելյալ ճոխություն չենք պահանջում, ոչ էլ՝ օդորակման համակարգով գնացքներ։ Բարի՛ եղեք և ընկալե՛ք վերջապես, որ 2 գնացքը տարվա այս շրջանում քիչ է։ Եթե ակնարկս չհասկացվեց, կասեմ ուղիղ․ 
ԱՎԵԼԱՑՐԵ՛Ք 3-րդ գնացք։ Խեղդամահ մի՛ արեք մեզ:

Թերևս այսքանը․ չեմ ուզում անդրադառնալ ձեր «բարձր սպասարկում» ապահովող մի քանի լավ հիշելի կին աշխատակիցներին, քանզի այս պահի դրությամբ քիչ առաջ բաձրաձայնած վերոնշյալ խնդիրն ավելի արդիական է: Շնորհակալություն 
#մետրոպոլիտեն 
#երևանիքաղաքապետարան

 
 

Լրահոս

Դիտել ավելին