Կարևոր իրադարձություններ

Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցվել են թուրքական բանակի 4-րդ մեխանիզացված բրիգադի 2 M-60 տեսակի տանկեր (տեսանյութ)

29 Օգոստոս, 2016 16:21
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցվել են թուրքական բանակի 4-րդ մեխանիզացված բրիգադի 2 M-60 տեսակի տանկեր (տեսանյութ)

Քրդական մի շարք լրատվամիջոցների կողմից նախօրեին շրջանառվել է տեսանյութ՝ Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուս քաղաքում ընթացող ռազմական գործողություններում թուրքական բանակային ստորաբաժանումների առաջին լուրջ ռազմատեխնիկական կորուստների մասին: 
Նեկայացվող հոլովակի համաձայն՝ Սիրիայում քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից խոցվել են թուրքական բանակի 4-րդ մեխանիզացված բրիգադի 2 M-60 տեսակի տանկեր. տեսնյությում հնչում է նաև «Փառք Օջալանին» բացականչություններ:
Քրդական կողմի հավաստմամբ՝ ռազմագործողությունների ընթացքում սպանվել է 20, գերվել՝ 7 թուրք զինվոր, թեպետ չի բացառվում, որ նրանք կարող են լինել թուրքական ստորաբաժանումների աջակցությամբ գործող սիրիացի ընդդիմադիր զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին