Կարևոր իրադարձություններ

«Ոչ մի փաստ գոյություն չունի և չի կարող լինել». Ն. Կճոյանը համաձայն է ներկայանալ դատարան. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2015 09:10
«Ոչ մի փաստ գոյություն չունի և չի կարող լինել». Ն. Կճոյանը համաձայն է ներկայանալ դատարան. «Ժողովուրդ»

ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը  բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան…

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը տուժող կողմի միջնորդության մասին զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

-Սրբազա՛ն հայր, գործարար Փայլակ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Դուք ներկայանաք դատարան եւ հարցաքննվեք դատավորի կողմից: Եթե դատարանի կողմից ստանաք  միջնորդությունը, ապա պատրաստվո՞ւմ եք ներկայանալ:

-Իհարկե, եթե ստանամ, ապա կներկայանամ:

-Ցանկանում եք ապացուցել, որ Դուք կապ չունե՞ք՝ չնայած տուժող կողմի վստահեցումներին եւ հիմնավորումներին:

-Կարծում եմ՝ ապացուցելու բան չկա, ամեն ինչ պարզից էլ պարզ է:

-Ի՞նչն է պարզ, տուժող կողմը վստահեցնում է եւ պահանջում է Ձեր ներկայությունը, սա կարող է իրավիճակ փոխել, Դուք պատրա՞ստ եք:

-Ոչ մի փաստ գոյություն չունի եւ չի կարող լինել: Չեմ ցանկանում խոսել այս թեմայով, ինձ չվերաբերող թեմա  Է: Չեղած բանի համար չեմ ցանկանում խոսել:

Ինչպես նկատում եք՝ սրբազան հայրը մտադիր չէ խուսափել դատարանից: Իսկ կներկայանա՞, արդյոք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատարան: Դատելով այն փաստից, որ նա գտնվում է ԱՄՆ-ում, ամենայն հավանականությամբ, նույնսիկ եթե ստանա դատարանի պահանջը, չի ներկայանա, ուստի տուժող կողմի հարցերին, ըստ էության, կպատասխանեն նախկին վարչապետի հայաստանյան ներկայացուցիչները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին