Կարևոր իրադարձություններ

30 կիլոգրամանոց ամորձապարկ ունեցող տղամարդուն վիրահատել են (լուսանկար)

09 Հոկտեմբեր, 2015 23:50
30 կիլոգրամանոց ամորձապարկ ունեցող տղամարդուն վիրահատել են (լուսանկար)

Blognews.am-ը գրում է.

Ամերիկացի Դեն Մաուրերի ամորձին մոտ 30 կիլոգրամ էր կշռում։ Բժիշկները բարդ՝ 14 ժամանոց վիրահատություն են անցկացրել եւ վերացրել են այդ թերությունը, ինչի շնորհիվ նա 7 տարվա ստիպողական պահեցողությունից հետո կարող է նորից ինտիմ հարաբերություններ ունենալ կնոջ հետ։

Դենը տառապում է ամորձապարկի լիմֆեդոմայով, որը նաեւ հայտնի է որպես լիմֆոստազ կամ փղություն. այդ հիվանդության առկայության դեպքում խախտվում է  այն ավշային անոթների անցանելիությունը, որով դուրս է գալիս հեղուկը, ինչը հանգեցնում է ձվերի հաստացմանը (ամորձին դառնում է հսկայական, որովհետեւ բջիջներում ավշային հեղուկ է կուտակվում), իսկ ավելի ծանր դեպքերում հանգեցնում է հյուսվածքների աճի։ Այդ խանգարումը սովորաբար բնածին է լինում, բայց որոշ դեպքերում վարակման հետեւանք է լինում։ 

Դենն  իր ամորձու մեծացումն առաջին անգամ նկատել է 20 տարեկանից հետո։ Երբ բժշկի է դիմել, նրան խորհուրդ են տվել նիհարել, բայց, չնայած բոլոր փորձերին, ամորձին շարունակում էր աճել։ Մի քանի տարի անց նրա մոտ լիմֆեդեմա ախտորոշեցին, եւ հիվանդության ամենածանր պահին ամորձին ավելի քան 30  կիլոգրամ էր կշռում, ինչը լուրջ խոչընդոտ էր Դենի եւ նրա կնոջ ինտիմ կյանքի համար։

Մի անգամ Դենը հեռուստացույցով մի ռեպորտաժ է նայել նմանատիպ խնդիր ունեցող տղամարդու մասին, ինչից հետո վերջապես դիմել է մասնագիտական օգնության։ Կալիֆորնիացի բժիշկ Ջոել Գիլմանը համաձայնել է վերացնել հյուսվածքների եւ հեղուկի ավելորդ ծավալը, եւ այդ վիրահատությունը 14 ժամ է տեւել։

Այժմ Դենն արդեն վերականգնվում է հաջող վիրահատությունից հետո եւ ոչ միայն կկարողանա տանելի կերպով քայլել, այլեւ կնոջ՝ Մինդիի հետ, որի հետ արդեն 20 տարի ամուսնացած է, սեքսով զբաղվել։

 

Լրահոս

Դիտել ավելին