Կարևոր իրադարձություններ

Վիկտորյա Բեքհեմը աջակցում է Եթովպիայի երեխաներին

09 Հոկտեմբեր, 2015 22:22
Վիկտորյա Բեքհեմը աջակցում է Եթովպիայի երեխաներին

Մի քանի շաբաթ առաջ Վիկտորյա Բեքհեմը մարդկության հիմնական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով ելույթ է ունեցել Social Good գագաթնաժողովում: Իսկ երեկ Վիկտորյան սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել Աֆրիկայի աղքատ երկրների երեխաների հետ՝ հայտնում է Spletnik-ը:

«Գեղեցիկ և երջանիկ երեխաներ»,- գրել է Վիկտորյան առաջին լուսանկարի տակ:

Վիկտորյայի հանդիպումը երեխաների հետ տեղի է ունեցել UNAIDS կազմակերպության աջակցությամբ, որի կարգախոսներն են՝ ո՛չ ՄԻԱՎ վարակներին, ո՛չ խտրականությանը, ո՛չ ՁԻԱՎ-ից մահացությանը:

«Եթովպիայում Alem Children Support Organization կազմակերպությունը ցույց տվեց, որ հնարավոր է խտրականության բացակայությունը»,- գրել է Բեքհեմը երկրորդ լուսանկարի տակ:

ALEM կազմակերպությունը նպատակ ունի ապահովել անօթևան և անապահով երեխաների կրթության մատչելիությունը, ինչպես նաև աջակցել դժվար պայմաններում ապրող ընտանիքներին և մայրերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին