Կարևոր իրադարձություններ

Մեքքայում հրմշտուքի հետևանքով 1450-ից ավելի քաղաքացի է մահացել

09 Հոկտեմբեր, 2015 21:22
Մեքքայում հրմշտուքի հետևանքով 1450-ից ավելի քաղաքացի է մահացել

Մեքքայում առնվազն 1453 մարդ  է մահացել հրմշտուքի հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press  գործակալության պաշտոնական կայքին:

Գործակալության տվյալներով՝ իրականում զոհերի թիվը 684-ով գերազանցում է պաշտոնապես հայտարարված թվին: Հաղորդվում է, որ ողբերգության պատասխանատվությունը Իրանը դրել է Սաուդյան Արաբիայի կառավարության վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը ավելի մեծ թվով զոհերի  թիվ է հրապարակում, քան իրականում կան: Իրանական ԶԼՄ-ները խոսում էին ավելի քան 1000 զոհերի մասին, այնինչ իրականում 769 զոհ է եղել այդ պահին:

 

Լրահոս

Դիտել ավելին