Կարևոր իրադարձություններ

Ի՞նչի մասին է խոսում մատների թմրելը

09 Հոկտեմբեր, 2015 21:05
Ի՞նչի մասին է խոսում մատների թմրելը

Blog.1in.am-ը գրում է.

Շատերը բողոքում են ձեռքերի մատների հաճախակի թմրելուց: Այդ մարդկանց հարկավոր է զգուշանալ նման ախտանիշից, գրում է toneto.net-ը:

Դա կարող է ինչպես անոթների հիվանդությունների, մեջքի շրջանում նյարդային վերջավորությունների, սրտի, այնպես այլ օրգանների հետ կապված խնդիրների մասին վկայել:

Եթե ավելի հաճախ թմրում են բութ մատն ու ցուցամատը, կամ միջնամատն ու ցուցամատը, դա խոսում է պարանոցի հատվածում ողնաշարի հիվանդությունների մասին:

Եթե ավելի հաճախ մատնեմատն ու ճկույթն է թմրում, ապա դա սրտի հետ կապված հիվանդությունների ահազանգ է:

Եթե նվազում է բոլոր մատների զգայունությունը, կարելի է А և В վիտամիններ ընդունել, որոնց պակասը կա օրգանիզմում:

Նախաուսի, ցուցամատի, բութ մատի և միջնամատի թմրելը հատկանշական է այն մարդկանց համար, ովքեր չարաշահում են ալկոհոլն ու ծխելը:

Բութ մատի և ցուցամատի թմրություն հաճախ է նկատվում այն մարդկանց մոտ, ովքեր մատներով են աշխատում (ձեռագործ են անում, տպում են, գործում են կամ կարում):

Մատների թմրելը կարող է վկայել նաև շաքարախտի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին