Կարևոր իրադարձություններ

Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

09 Հոկտեմբեր, 2015 19:36
Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույց է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:

Այնուհետ երկու քաղաքապետերը ստորագրել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում շարունակել ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:

 

Լրահոս

Դիտել ավելին