Կարևոր իրադարձություններ

«Վրիժառուների» վերջին մասերի բյուջեն կգերազանցի 1 մլրդ դոլարը

09 Հոկտեմբեր, 2015 19:28
«Վրիժառուների» վերջին մասերի բյուջեն կգերազանցի 1 մլրդ դոլարը

Պրոդյուսերները «Վրիժառուների» վերջին մասի համար կհատկացնեն ավելի քան 1 մլրդ դոլար, մինչդեռ ֆիլմը դեռ չունի ճշտված սցենար կամ հաստատված ռեժիսոր, նույնիսկ գաղափար շարունակության համար: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:

Ֆիլմը կբաժանվի երկու մասի, որոնցից յուրաքանչյուրի բյուջեն կկազմի ավելի քան կես մլրդ դոլար:

Հաղորդվում է, որ բյուջեից մոտ 400 մլն դոլարը կուղղվի սցենարիստների, ռեժիսորի, պրոդյուսերների և դերասանների ծառայությունների համար վճարմանը:

«Վրիժառուները. Անվերջության պատերազմը – մաս 1» ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2018թ. մայիսին: Երկրորդ և եզրափակիչ մասը մենք կտեսնենք 2019թ. մայիսին:

 

Լրահոս

Դիտել ավելին