Կարևոր իրադարձություններ

Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի

09 Հոկտեմբեր, 2015 17:46
Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի

Վաղը` հոկտեմբերի 10-ին, տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին:

Հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի:

Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել:

Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Հայկուհի Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին